Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի,Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 14.01.2010թվականի թիվ 16-Ն որոշման 9-րդ և 14-րդ կետերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թվականի թիվ 286-Ն որոշման 44-րդ կետի ը/ենթակետի, ինչպես նաև առաջնորդվելով Արարատ համայնքի ավագանու 21.04.2022թվականի «Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող,արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի համար տարեկան վարձավճարի չափը սահմանելու մասին»թիվ 49 որոշման պահանջներով և հիմք ընդունելով ընկերության դիմումը,դիմումին կից էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարության լեռնահատկացման ակտը՝թիվ L-554, թիվ ՇԱԹ-29/554 օգտակար հանածոյի թույլտվությունը և դրանցում կատարած փոփոխությունները, համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարին,Արարատ համայնքի Ավշար բնակավայրի կադաստրային քարտեզի 03-013-0561-0090 ծածկագրի 7.63382հա մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության,ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը առանց մրցույթի 10 տարի ժամկետով տրամադրել «Սթոուն գրուպ» Սահմանափակ Պատասխանատվության Ընկերությանը հանքարդյունահանման և ընդերքօգտագործման նպատակով,առաջնորդվելով օրենքով սահմանված կարգով:
2.Վարձավճարի չափ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կադաստրային արժեքի 4 % չափով 1 հա-ի համար: