11.12.23
Աղբի տեղը աղբամանն է։ Մի արեք այսպես
|
Հարգելի՛ բնակիչներ, խնդրում ենք արհեստական աղբավայրեր չստեղծել և աղբը թափել միայն սահմանված վայրերում։ Արարատ Համայնքի կոմունալ ծառայության աշխատակիցները, համայնքի տարբեր հատվածներում ամենօրյա ռեժիմով իրականացնում են աղբի մաքրման և հեռացման աշխատանքներ, սակայն նրանց կատարած աշխատանքները արդյունավետ չեն կարող լինել, եթե մեզանից յուրաքանչյուրը չկրի գոնե մի քիչ պատասխանատվություն այն պահպանելու և շրջակա միջավայրը չաղտոտելու գործում ։ Մաքրությունը սկսվում է քեզանից
|
|
08.12.23
Այս մարդիկ անկախ եղանակային պայմաններից անում են ամեն ինչ, որ մենք ապրենք մաքուր և ներկայանալի համայնքում
|
Համայնքի փողոցների, հասարակական տարածքների մաքուր ու ներկայանալի տեսքը ապահովելու նպատակով, ամբողջ համայնքով ամենօրյա ռեժիմով լայն թափով ընթանում են սանմաքրման, աղբահեռացման և բարեկարգման աշխատանքներ: Սանմաքրման հերթական աշխատանքներն են ընթացել Արարատ քաղաքի զբոսայգու ամբողջ տարածքում ։  Եվս մեկ անգամ մեր բնակիչներին հորդորում ենք՝ եղե՛ք ավելի սրտացավ ձեր շենքի բակի, փողոցի ու համայնքի նկատմամբ և մի՛ աղտոտեք ձեզ շրջապատող միջավայրը։ Համայնքը մեր մեծ տունն է, իսկ նրա մասին հոգ տանելը բոլորիս պարտականությունը։ Այսօր մի պահ նրանց կտրեցինք իրենց աշխատանքային առօրյայից. նրանք ամենաժպտերես և բարեհոգի մարդիկ են։
|
|
08.12.23
Նախադեպը չունեցող առաջին Ամանորյա ցուցահանդես-տոնավաճառը Արարատ քաղաքում
|
Արարատի համայնքապետարանի նախաձեռնությամբընդամենը 1 օր!!!Դեկտեմբերի 22-ին, ժամը 13:00-ից սկսած մինչև ուշ գիշեր տեղի կունենա Ամանորյա ցուցահանդես-տոնավաճառ, Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում և դիմացի ամբողջ երկկողմանի փողոցում:Հրապարակը զարդարված կլինի տաղավարներով, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն խոշորացված համայնքի բնակավայրերը, այլ նաև տարածաշրջանի արտադրող ընկերությունները:Միջոցառումը կուղեկցվի ամփոփիչ հաշվետվությամբ, երաժշտական և համերգային ծրագրով և հետաքրքիր ու անմոռանալի տպավորություններով:Սա հիանալի հնարավորություն է ճանաչելու տեղական արտադրողներին, ծանոթանալու նրանց առաջարկներին և գնումներ կատարելու համար:Ներկայացված ոլորտներն են ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքներ, ...
Մանրամասն |
|
07.12.23
Այսօր Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն է
|
35 տարի առաջ դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին, պաշտոնական տվյալներով, ընդամենը 30 վայրկյանի ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 ընտանիք մնաց անօթևան: Եվս մեկ անգամ խոնարհվում ենք երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին և բոլորիս մաղթում խաղաղություն, լավատեսություն և ուժ:
|
|
07.12.23
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ հանրային քննարկում՝ Արարատ համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ
|
Ավելի բարեկարգ և հարմարավետ համայնք ունենալու համար՝ Արարատ համայնքի 2024 թվականի ֆոնդային բյուջեի միջոցներով համայնքում նախատեսված է իրականացնել հետևյալ աշխատանքները.ԳազաֆիկացումՍպորտդպրոցի կառուցումՆոր գերեզմանատան տարածքի բարեկարգումՄանկապարտեզների բարեկարգումԲազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումՃանապարհների վերանորոգում և պահպանումՓողոցների պահպանումՓողոցների լուսավորությունԱրարատի կոմունալ ծառայության աշխատանքային միջոցների ընդլայնումԲակային տարածքների բարեկարգումՋրահեռացման ցանցի վերանորոգումՋրամատակարարում և այլն։Բյուջեն պլանավորված է նպաստելու համար համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորմանշարունակականության ապահովմանը, ...
Մանրամասն |
|
06.12.23
Աշխատանքային խորհրդակցություն Արարատի համայնքապետարանում
|
Դեկտեմբերի 5-ին Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ տեղակալների, համայնքապետարանի ոլորտային ղեկավարների, գյուղերի վարչական ղեկավարների հետ՝ ամփոփելով 2023 թվականի նոյեմբեր ամսվա կատարողականը:Մասնավորապես քննարկման ընթացքում Նշվեց, որ Արարատ համայնքի 2023 թվականիհունվար-նոյեմբեր ամիսների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը գույքահարկի, վարձակալության վճարների և տեղական տուրքերի մասով կազմել է՝1 112 277 863 ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից ավելի է շուրջ622 209 904 դրամով։Ավարտին անդրադարձ կատարվեց նաև համայնքի բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, նախատոնական աշխատանքների կազմակերպչական հարցերին ...
Մանրամասն |
|
05.12.23
Արարատ համայնքի բնակավայրերում շարունակվում են ճանապարհաշինական ակտիվ աշխատանքները
|
Արարատ համայնքի բնակավայրերում շարունակվում են ճանապարհաշինական ակտիվ աշխատանքները։ Կատարվում են ներհամայնքային փողոցների հիմնանորոգման և փոսալցման ծավալուն աշխատանքներ։———————————————- Լուսանկարները՝ Արարատ քաղաքի Աբովյան 1 նրբանցքից դեպի Գրիբոյեդով փողոց անցնող ճանապարհի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներից։ Ծրագիրը իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով, որի ընդհանուր արժեքը կազմում է՝ 20 000 000 ՀՀ դրամ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |