Այսօր: Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 61
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՍԹՈՈՒՆ ԳՐՈՒՊ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի,Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 14.01.2010թվականի թիվ 16-Ն որոշման 9-րդ և 14-րդ կետերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թվականի թիվ 286-Ն որոշման 44-րդ կետի ը/ենթակետի, ինչպես նաև առաջնորդվելով Արարատ համայնքի ավագանու 21.04.2022թվականի «Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող,արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի համար տարեկան վարձավճարի չափը սահմանելու մասին»թիվ 49 որոշման պահանջներով և հիմք ընդունելով ընկերության դիմումը,դիմումին կից էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարության լեռնահատկացման ակտը՝թիվ L-554, թիվ ՇԱԹ-29/554 օգտակար հանածոյի թույլտվությունը և դրանցում կատարած փոփոխությունները, համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարին,Արարատ համայնքի Ավշար բնակավայրի կադաստրային քարտեզի 03-013-0561-0090 ծածկագրի 7.63382հա մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության,ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը առանց մրցույթի տրամադրել «Սթոուն գրուպ» Սահմանափակ Պատասխանատվության Ընկերությանը հանքարդյունահանման և ընդերքօգտագործման նպատակով,առաջնորդվելով օրենքով սահմանված կարգով:
2.Վարձավճարի չափ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կադաստրային արժեքի 4 % չափով 1 հա-ի համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner