Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2023 թվականի բյուջեն համաձայ նհավելվածների, որից
1) եկամուտների գծով՝ 2463051․2 հազար դրամ 2) ծախսերի գծով՝ 2463051,2 հազար դրամ
3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 դրամ
4) համայնքի բյուջեի եկամուտները՝ հավելված 1 5) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ հավելված 2 6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ հավելված 3 7) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ հավելված 4 8) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ հավելված 5 9) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ հավելված 6։
2․ Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև. 2) սահմանել, փոփոխությունների հանրագումարը տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը: |