28.03.24
Սուրենավանում շարունակվում են նոր փողոցների գազաֆիկացման աշխատանքները
|
Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրում շարունակվում են բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ Հիշեցնենք, որ Սուրենավան, Արմաշ և Երասխ բնակավայրերում երբեք գազաֆիկացում չի եղել, քանի որ բացակայում էր գլխավոր գազատարը։ Գլխավոր գազատարի կառուցումից հետո 2023-2024 թվականների սուբվենցիոն ծրագրով դեռևս շարունակվում են վերոնշյալ երեք բնակավայրերի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ Այս պահին աշխատանքները ընթանում եմ Սուրենավան բնակավայրի Բաղրամյան փողոցում։ Այս ծրագիրը նույնպես բխում է Արարատ համայնքի միջոցառումների ռազմավարությունից, որը ներառված է եղել Արարատ համայնքի զարգացման հնգամյա ծրագրում։
|
|
27.03.24
Արարատ քաղաքի թիվ 3 և 4 մանկապարտեզներում այսօր տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Ծաղկազարդի և Սուրբ Զատկի տոներին
|
Այսօր Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը ներկա գտնվեց Արարատ քաղաքի թիվ 3 և 4 մանկապարտեզների կողմից պատրաստված Ծաղկազարդին և Սուրբ Զատկին նվիրված միջոցառումներին։Կազմակերպված միջոցառումների ընթացքում մանկապարտեզների սաները հանդես եկան ազգային-ավանդական երգ ու պարերով նաև ներկայացրեցին ազգային-ավանդական ձևով զարդարած զատկական սեղանները։Միջոցառումներին ներկա գտնվեցին և իրենց օրհնությունը բերեցին նաև Մասյացոտնի թեմի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն քահանա Միքայելյանը և Մասյացոտնի թեմի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը։Համայնքի նախադպրոցական հաստատություններում անցկացվող այսպիսի միջոցառումների նպատակն է՝ չհեռանալով ...
Մանրամասն |
|
27.03.24
Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը Լիտվայում նվաճել է ոսկե մեդալ
|
Բռնցքամարտի Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, Արարատ գյուղի բնակիչ Բարեղամ Հարությունյանը Լիտվայում անցկացված Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ։ Շնորհավորում ենք մեր մարզիկին և իր մարզիչներին՝ մաղթելով միայն հաղթանակներ և մեծ հաջողություններ։ Մեր մարզիկների յուրաքանչյուր արձանագրած հաջողություն և հաղթանակ՝ ուրախության և հպարտության պահեր է պարգևում բոլորիս։
|
|
26.03.24
Մեր համայնքային կյանքին նոր շունչ և գույներ է հաղորդվում
|
Սիրելի Արարատ համայնքի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Կինը և բնությունը» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը մեր համայնքում ավանդույթի վերածելով, այս տարի նույնպես, նույն ձևաչափով կունենա իր տրամաբանական շարունակությունը մեր համայնքում՝ ստեղծելով նոր հարթակներ ճանաչելու և գնահատելու շնորհալին և տաղանդավորը։Արարատի համայնքապետարանի այս նախաձեռնությունը հնարավորություն է ստեղծում ապրիլի 7-ին ,Արարատ քաղաքի զբոսայգում ևս մեկ անգամ միավորելու մեր համայնքի տաղանդավոր երեխաներին, երիտասարդներին և մեծահասակներին մեկ տեղում և նույն գաղափարի շուրջ։Ցուցահանդես-վաճառքին կարող են մասնակցել նրանք՝ ովքեր սիրում են ստեղծագործել (նկարներ, գոբելեններ, շյուղագործ ու հելունագործ աշխատանքներ, խեցեգործական ...
Մանրամասն |
|
26.03.24
🔸Իրազեկում
|
Հարգելի Արարատ համայնքի բնակիչներ,հորդորում ենք թունաքիմիկատներով թունավորումներից խուսափելու համար հետևել դրանց օգտագործման կանոններին՝👉ՀՈՒՇԱԹԵՐԹ«ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»✔️Ինչ է թունաքիմիկատը1. Թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ:✔️Ինչպես պաշտպանվել թունաքիմիկատի վնասակար ազդեցությունից1. Թունաքիմիկատներ գնելիս հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների ...
Մանրամասն |
|
25.03.24
🔸Համայնքային բյուջեի միջոցներով արդեն ավարտվել են Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզի բարեկարգման աշխատանքները
|
Համայնքային բյուջեի միջոցներով դեռ անցյալ տարվանից սկսվել էին իրականացվել Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի տանիքի վերանորոգման, աշխատանքային մուտքերի, ցանկապատի, խմբասենյակների, միջանցքների վերանորոգման, խոհանոցային օդափոխության նոր համակարգի կառուցման աշխատանքները։ Այսօր արդեն, աշխատանքների ավարտից հետո երեխաները հնարավորություն ունեն հաճախելու նոր և ավելի հարմարավետ պայմաններ ունեցող մանկապարտեզ, որտեղ նրանց առօրյան անցնում է ավելի հաճելի և բարեկարգ միջավայրում։ Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքի մանկապարտեզների համար ձեռք էր բերվել նոր և ավելի հարմարավետ գույք։ Այս տարի նախատեսված է վերոնշյալ մանկապարտեզում կատարել նաև բակի բարեկարգման աշխատանքներ։ #Արարատ_համայնք #Արարատ_քաղաքի_3_րդ_մանկապարտեզ #նոր_աշխատանքային_ծրագրեր #բարեկարգումներ
|
|
24.03.24
🍀Այսօր Ծաղկազարդ է՝ մանուկների օրհնության օրը
|
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին Ծաղկազարդ է նշում, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Սովորաբար եկեղեցին տոնը նշում է Ս. Հարության տոնին նախորդող կիրակի օրը:Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |