Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նելլի Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/02/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
26/03/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

     Հայտարարվում է մրցույթ  «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան   թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի 0.42 դրույքով  թափուր աշխատատեղը  համալրելու  համար:

     Դաստիարակի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցաշարի: Թեստավորման և հարցազրույցի փուլերն անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022 թ. 471-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարերի: Հարցազրույցն անցկացվում է  յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:       

     Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը։

     Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝

  1. դիմում(Ձև 1),
  2. կրթություն մասին փաստաթուղթ (դիպլոմ),
  3. անձը հաստատող փաստաթուղթ
  4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
  5. ինքնակենսագրություն (Ձև 4),
  6. մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
  7. այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
  8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
  9. հրատարակված հոդվածների ցանկ կամ կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

      Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:

     Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերնը ընդունվում են www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 23.02.2024թ.-ից մինչև 22.03.2024թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-16:00-ը՝ հետևյալ հասցեով՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Չարենցի  8 :       Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի։

       Մրցույթը տեղի կունենա 2024թ.-ի մարտի 26-ին ժամը՝ 11:00-ին   «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան   թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։    

     Հասցե՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Չարենցի  8 :

     Տեղեկությունների  համար զանգահարել 093-52-58-18, 094-31-53-96 հեռախոսահամար-ներով:

     Էլ.հասցե ararat.tiv2@mail.ru

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner