Արարատի համայնքապետարանը 2023թ. մայիսի 10-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքի ք.Արարատ բնակավարում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վարձակալության մրցույթ: Մրցույթի է դրվում.
1.Լոտ ծածկագիր 03-002-0039-0196 0.14437 հա արոտավայր
2.Լոտ ծածկագիր 03-002-0039-0197 0.22147 հա արոտավայր
3. Լոտ ծածկագիր 03-002-0039-0189 0.38 հա արոտավայր
Արոտավայրերի վարձավճարի մեկնարկային գին է սահմանվել 1 հա-ի համար 20000 ՀՀ դրամ, նախավճար՝ մեկնարկային գնի 5%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Մրցույթի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան`Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34 Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /