Հայտարարվում է մրցույթ «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում դաստիարակի 0.42 դրույքով թափուր աշխատատեղ համալրելու համար:
Դաստիարակի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցաշարի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022 թ. 471-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝
- Դիմում(Ձև 1)
- Կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ)
- Անձը հաստատող փաստաթուղթ
- Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
- Ինքնակենսագրություն (Ձև 4)
- Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
- Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
- ՀՀ-ի արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
- Հրատարակված հոդվածների ցանկ կամ կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերնը նդունվում են www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 04.04.2023թ.-ից մինչև 03.05.2023թ. ներառյալ, ամենօր՝ ժամը 10:00-16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի։
Մրցույթը տեղի կունենա 2023թ.-ի մայիսի 8-ին՝ժամը11:00-ին «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։
Հասցե՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Խանջյան 61:
Տեղեկությունների համար զանգահարել 093-84-78-77, 094-13-14-91 հեռախոսահամարներով:
Էլ.հասցե l.sahakyan82@mail.ru