19.02.25
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արարատ համայնքում էր։
|
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Արարատի մարզ` դիտարկելու մարզում պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Նախարարը եղել է նաև Արարատ համայնքի Արարատ և Երասխ բնակավայրերում, որտեղ ծանոթացել է մարզադպրոցների կառուցման աշխատանքներին, ինչպես նաև այցելել է Երասխ բնակավայրում 16 մլն դրամ արժեքով կառուցվող մի քանի տներ։ Նախարարի հետ քննարկվել է նաև Արարատ բնակավայրում ժամանակակից լողավազանի կառուցման և հետագա շահագործման հարցերը։
|
|
19.02.25
Գիրք նվիրելու օրը
|
Օ՜, գրքերի աշխարհը՝ տիեզերք է անեզր։ Ե․ Չարենց Արդեն 3-րդ տարին է ինչ Գիրք նվիրելու օրը Արարատի համայնքապետարանը նշում է յուրովի՝ Արարատ քաղաքի գրադարանի գրքային ֆոնդը թարմացնելով ու հարստացնելով։ Այս տարի ևս գրադարանը հարստացավ ժամանակակից, ընթերցասերների մոտ մեծ պահանջարկ ունեցող շուրջ 140 անուն գրքերով։
|
|
14.02.25
Տեառնընդառաջը Արարատ քաղաքում
|
Փետրվարի 13-ին, Արարատի համայնքապետարանի աջակցությամբ, Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղի ունեցավ Տեառնընդառաջին նվիրված մշակութային-ծիսական միջոցառում։ Երեկոյան ժամերգությունից և Անդաստանի արարողակարգից հետո եկեղեցու բակում վառվեց խարույկը և Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի սաներն իրենց գեղեցիկ համարներով ավելի պայծառացրեցին օրվա խորհուրդը։ Հետաքրքիր ու դրական հույզերով հագեցած օրն ավարտվեց ավանդական հյուրասիրությամբ։
|
|
14.02.25
Աշխատանքային շրջայց Արարատ համայնքում
|
Երեկ Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը աշխատանքային այցով Արարատ քաղաքի գրադարանում էր, որտեղ Արարատ համայնքի կոմունալ ծառայության տնօրեն Ա․ Հակոբյանի, զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Ա․ Իսաջանյանի, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի տնօրեն Ա․ Մխիթարյանի և գրադարանի աշխատակիցների հետ քննարկեց առկա խնդիրները և տվեց հանձնարարականներ։ Համայնքի ղեկավարը այցելեց նաև «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ, որտեղ ընթանում են երկու խմբասենյակների կոյուղագծերի հիմնանորոգման աշխատանքներ։ Այնուհետև Ավշար բնակավայրի վարչական ղեկավարի և շինարարների հետ եղավ Ավշար բնակավայրի նորակառույց ...
Մանրամասն |
|
11.02.25
Ուշադրություն!!!
|
Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում, կատարել ...
Մանրամասն |
|
11.02.25
Ուշադրություն !!!
|
Հարգելի՛ քաղաքացիներ, N զորամասը Արարատի զորավարժադաշտում /полигон/ 11․02․2025թ․-ից սկսած՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00-23։00, մինչև տարեվերջ անց է կացնելու հրաձգային ուսումնավարժանքներ։ Խնդրում ենք անցանկալի հետևանքներից խուսափելու համար ձեռնպահ մնալ ՈԿՖ բանավանի ետնամասից մինչև Սուրբ Նշանի ետնամասն ու նրա հարակից տարածքները ելումուտից։
|
|
04.02.25
ՏԻՄ-երի և մասնավոր հատվածի համար ներքին ազդարարման համակարգի մեթոդոլոգիական ուղեցույցներ են մշակվել, ինչպես նաև «Ազդարարման Ձեր թվային իրավունքը» ձեռնարկը
|
Իրավաբանների հայկական ասոցիացիան Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ մշակել է Տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգի մեթոդոլոգիական ուղեցույցներ՝ ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում։Բացի այդ, կազմվել է «Ազդարարման Ձեր թվային իրավունքը» ձեռնարկը, որում ներկայացվում է ուղեցույց այն մասին, թե ինչպես ապահովել գաղտնի, անանուն հաղորդման ներկայացումը՝ միաժամանակ մատնանշելով հաղորդման արդյունավետ քննության համար անհրաժեշտ եւ բավարար պայմանները։Ուղեցույցները պատրաստվել են «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի հակակոռուպցիոն ավագ փորձագետներ Մարիամ Զադոյանի և Սյուզաննա Սողոմոնյանի կողմից՝ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |