Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին»33-րդ,34-րդ հոդվածներով, համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով Լիլի Գրիգորյանի դիմումը․
1.Արարատ համայնքի ավագանու 14 փետրվար 2023թվականի Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքից և «Օլիմպոս» ամֆիթատրոնի շենքից սենյակներ վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 6 որոշման առաջին մասի բ/կետի «Լիլի Գրիգորյան» բառերը փոխարինել «Նարեկ Հովհաննիսյան Հրայրի Ա/Ձ» բառերով և առաջին մասի բ/կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«բ)Նարեկ Հովհաննիսյան Հրայրի Ա/Ձ-ին 1/մեկ/տարի ժամկետով,ամսական 25000/քսանհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճարով,յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի,երեքշաբթի և հինգշաբթի օրերին,ժամը 15:00-ից -16:00-ն՝ պարուսուցման նպատակով:»
2.Համայնքի ղեկավարին՝լուծել Լիլի Գրիգորյանի հետ կնքած վարձակալության պայմանագիրը և կնքել նոր վարձակալության պայմանագիր Նարեկ Հովհաննիսյան Հրայրի Ա/Ձ-ի հետ:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: