Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ,34-րդ հոդվածով, առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով, հաշվի առնելով որ մրցութային հանձնաժողովի անդամ հանդիսացող համայնքային ծառայողի ժամանակավոր պաշտոն զբաղեցնող անդամը մրցույթի արդյունքում նշանակվել է տվյալ պաշտոնում ,համայնքի ավագանին որոշում է՝
1.Արարատ համայնքի ավագանու 28 հունիսի 2022թվականի«Արարատ համայնքի մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 78 որոշման առաջին մասի երկրորդ կետը « 2.Հրաչ Դավթյան - աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի պետի ժ/պ»նախադասությունը փոխարինել «2.Մեխակ Աբրահամյան -աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի առաջատար մասնագետ» նախադասությամբ «3․Արևիկ Դադայան - աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի ժ/պ»նախադասությունը, փոխարինել «3.Արտակ Զաքարյան -աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ» նախադասությամբ, «4․Համաս Մկրտչյան - աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ»նախադասությունը կարդալ առանց ժ/պ հապավմամբ,«Սամվել Վարդանյան»բառերի փոխարեն կարդալ «Արտակ Մելիքյան»բառերը:Արարատ համայնքի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Բաղդասարյանին և համայնքի ղեկավարի օգնական Կարեն Մելքոնյանին:
2.Մրցութային հանձնաժողովի նոր կազմ համարել՝
1.Կարեն Քենդրջյան- համայնքի ղեկավարի տեղակալ
2.Արմեն Բաղդասարյան-համայնքի ղեկավարի տեղակալ
3.Կարեն Մելքոնյան -համայնքի ղեկավարի օգնական
4. Արտակ Մելիքյան համայնքի ավագանու անդամ /համաձայնությամբ/
5.Արտակ Զաքարյան -Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ
6.Համաս Մկրտչյան-Քարտուղարության, անձնակազմի կառավարման ,տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ»
7.Մեխակ Աբրահամյան- աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի առաջատար մասնագետ
2.29 հունիսի 2023 թվականի թիվ 78 որոշման 2-րդ և 3-րդ կետերը թողնել անփոփոխ:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: