Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-015-0423-0114/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.55535 հա մակերեսով խոտհարքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով համայնքի ավագանին որոշում է՝ 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ծածկագիր՝ /03-015-0423-0114/գյուղատնտեսական նշանակության 0.55535 հա մակերեսով խոտհարքը: 2.Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 335000 ՀՀդրամ 1հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով,մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:
|