Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,/ծածկագիր՝ 03-042-0208-0010/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.93004 հա մակերեսով կորիզավոր հողատեսքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի Երասխ գյուղի վարչական տարածքում գտնվող ծածկագիր՝ /03-042-0208-0010/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.93004 հա մակերեսով կորիզավոր հողատեսքը: 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 2.800.000 ՀՀ դրամ , նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |