Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 594-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 89-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով, հաշվի առնելով «Արարատ»Ջրօգտագործողների Ընկերության 23.06.2023թվականի թիվ 135 գրությունը Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում նոր պոմպակայան կառուցելու վերաբերյալ, ավագանին որոշում է՝ 1.Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-078-0118-0022 կադաստրային ծածկագիրը կրող 0.20761 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը անհատույց օգտագործման իրավունքով ,անժամկետ հանձնել Արարատի Ջրօգտագործողների ընկերությանը նոր պոմպակայան կառուցելու համար: 2.Համայնքի ղեկավարին «Արարատ» ջրօգտագործողների ընկերության հետ կնքել անժամկետ,անհատույց օգտագործման պայմանագիր։
|