«Արարատի քաղաքային կոմունալ ծառայություն» ԲՀ-ի տնօրեն ՄարտինՆադարյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Այդ պաշտոնում աշխատելու համար առաջադրվում է Արամազդ Հակոբյանի թեկնածությունը: Արամազդ Հակոբյանը ծնվել է 1995թ.: Ծառայել է ՀՀ Զինված ուժերում, ունի բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության և կառավարման բակալավրի աստիճան: Ամուսնացած է, ունի մեկ դուստր: Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
Տալ համաձայանություն «Արարատ քաղաքային կոմունալ ծառայություն» ԲՀ-ի տնօրենի պաշտոնում Արամազդ Արսենի Հակոբյանին նշանակելու համար:
|