Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Երասխ բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-042-0218-0002/ 11.2341 հա մակերեսով և /ծածկագիր՝ 03-042-0218-0003/ 10.0 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասերը ենթակա են մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով. 1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով Արարատ համայնքի վարչական տարածքի գ.Երասխ բնակավայրում գտնվող ծածկագիր՝ /03-042-0218-0002/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11.2341 հա մակերեսով կորիզավոր հողատեսքը տրամադրել վարձակալությամբ :
2.Մրցութայինկարգով 25 տարի ժամկետով Արարատ համայնքի վարչական տարածքի գ.Երասխ բնակավայրում գտնվող ծածկագիր՝ /03-042-0218-0003/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 10.0 հա մակերեսով կորիզավոր հողատեսքը տրամադրել վարձակալությամբ:
3.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 20000/քսան հազար/ ՀՀդրամ նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
4. Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |