Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-015-0481-0006 ծածկագիրը կրող 26,40222 հա, 03-015-0481-0003 ծածկագիրը կրող 7,0 հա, 03-015-0481-0001 ծածկագիրը կրող 20,0 հա և 03-015-0481-0005 ծածկագիրը կրող 12,0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը ենթակա են մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Մրցութային կարգով ———— տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-015-0481-0006 ծածկագիրը կրող 26,40222 հա, 03-015-0481-0003 ծածկագիրը կրող 7,0 հա, 03-015-0481-0001 ծածկագիրը կրող 20,0 հա և 03-015-0481-0005 ծածկագիրը կրող 12,0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը:
2. Նշված հողատարածքների վարձավճարի մեկնարկային գին սահմանել ------------ (------------------------)ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3. Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |