Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 31.08.2023թ. թիվ 2/փ-274դրական եզրակացությունը,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի գյուղ Ուրցալանջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող, 03-094-0114-0026 կադաստրային ծածկագիրը կրող 0.02 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխադրել՝ էներգետիկայի,կապի,տրանսպորտի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի՝ «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերության բջջային կապի ալեհավաքի հետագա շահագործման նպատակով: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |