Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Լևոն Խաչիկի Սավոյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 0.00185 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի ավտոտնակի կառուցման համար տրամադրված հողամասը իրեն օտարելու մասին,համայնքի ավագանին որոշում է՝ Քաղաքացի՝ Լևոն Խաչիկի Սավոյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող,Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի Ս.Սպանդարյան փողոց 1/29 հասցեում գտնվող 03-002-0011-0052 կադաստրային ծածկագիրը կրող, 0.00185 հա մակերեսով ավտոտնակի կառուցման համար տրամադրված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան: 2.Հողամասի օտարման գին սահմանել 2000 ՀՀ դրամ 1քմ-ի համար: |