Այսօր: Կիրակի, 6 Հոկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 153
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԳՅՈՒՂ ԱՐՄԱՇ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 03-019-0125-0018 ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ, 0,3942 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն   տեղազննության  արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի  գյուղ Արմաշ բնակավայրում   գտնվող,  (ծածկագիր՝ 03-019-0125-0018) արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների  0,3942 հա  մակերեսով  հողատարածքը ենթակա  է  աճուրդ    վաճառքով   օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով.        

ԱՐԱՐԱՏ     ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ   Է` 

1.     Աճուրդ  վաճառքով  օտարել  Արարատ  համայնքիվարչական տարածքի գյուղ Արմաշ բնակավայրում  գտնվող (ծածկագիր՝ 03-019-0125-0018), Դաշտամիջյան փողոց 25 հասցեն կրող արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների  0,3942  հա մակերեսով   հողատեսքը:

2.    Նշված  տարածքների   օտարման  մեկնարկային գին  սահմանել 515 (հինգ հարյուր տասնհինգ)ՀՀ դրամ 1 քմ-ի համար,  նախավճար  սահմանել  մեկնարկային  գնի  50 %-ի  չափով, մասնակցության  վճար՝  5000 դրամ,  աճուրդային    քայլի  չափը   մեկնարկային գնի 5%չափով:

3.    Համայնքի  ղեկավարին՝  աճուրդ  վաճառքի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner