Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջներով,հաշվի առնելով,որ նշված տարածքը գտնվում է Հայաստանին Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում ,ինչպես նաև առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին,նպատկային օգտագործման,կառուցապատման իրավունքով 5/հինգ/տարի ժամկետով տրամադրել Արարատ համայնքի ք.Արարատ Շահումյան 6/6 հասցեում գտնվող 03-002-0030-0021 կադաստրային ծածկագիրը կրող 0.07103 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը: 2.Նշված տարածքի 1քմ-ի համար վարձավճարի մեկնարկային գին սահմանել 100000ՀՀ դրամ ,նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Հողամասը կառուցապատման տրամադրել նպատակային, միայն որպես ավտոկայանտեղի օգտագործելու նպատակով: 4.Համայնքի ղեկավարին՝մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: |