Արարատի համայնքապետարան Է դիմել «Արտ-Նեթ» ՍՊ ընկերության տնօրեն Վիկտոր Վարդազարյանը Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը հանդիսացող՝ նախկին գյուղապետարանի շենքից վարձակալության իրավունքով սենյակ վարձակալելու խնդրանքով։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 16-րդ կետով,համայնքի ավագանին որոշում է.
1.Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը հանդիսացող՝ նախկին գյուղապետարանի շենքից մեկ սենյակ, 1 (մեկ) տարի ժամկետով, ամսական 10․000 (տաս հազար) ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալությամբ տրամադրել «Արտ-Նեթ» ՍՊ ընկերությանը՝բնակավայրում հեռուստաալիքներ տարածելու նպատակով։ 2.Համայնքի ղեկավարին՝ «Արտ-Նեթ» ՍՊ ընկերության հետ կնքել վարձակալության պայմանագիր։ 3.Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո՝ պայմանագրի պայմանների անփոփոխ մնալու պարագայում, պայմանագիրը համարել երկարացված նույն պայմաններով այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից որևիցե մեկի կողմից չի ներկայացվել պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու վերաբերյալ առաջարկություն։ |