Այսօր: Երեքշաբթի, 25 Հունիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 167
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԵՎԻԿ ԴԱԴԱՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ Ք․ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱԲՈՎՅԱՆ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ ՍԵՆՅԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 21-րդ և 35-րդ հոդվածի 16-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Անուշ Նվերի Այվազյանի սենյակ հատկացնելու մասին  դիմումը, ինչպես նաև  հաշվի առնելով, որ վերջինս 7 շնչից բաղկացած ընտանիքով բնակվում  է  ք․Արարատ Աբովյան 12 հասցեում գտնվող հանրակացարանի երկու սենյակում՝ կենցաղային ծանր պայմաններում, միևնույն ժամանակ հաշվի առնելով,որ Արարատ համայնքի  սեփականություն  հանդիսացող ք. Արարատ, Աբովյան  փողոց 12 շենք  հասցեում գտնվող հանրակացարանի 3-րդ հարկում գտնվող,13,8 քմ մակերեսով, թիվ 46 (նախկին 306) սենյակը հատկացված էր օգտագործման իրավունքով քաղաքացիներ Մարինա Աշոտի Աբգարյանին և Հասմիկ Աշոտի Աբգարյանին,սակայն վերջիններս չեն օգտագործում այն,համայնքի ավագանին որոշում է.

1.  1.Ազատել Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող ք.Արարատ բնակավայրի Աբովյան փողոց 12 շենք հասցեում գտնվող  հանրակացարանի 3-րդ հարկում գտնվող 13,8 քմ մակերեսով, թիվ 46 (նախկին 306) սենյակը, որն օգտագործման իրավունքով հատկացված էր  քաղաքացիներ Մարինա Աշոտի Աբգարյանին և Հասմիկ Աշոտի Աբգարյանին։
2.Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող ք.Արարատ բնակավայրի Աբովյան փողոց 12 շենք հասցեում գտնվող   հանրակացարանի  3րդ  հարկում  գտնվող 13,8քմ մակերեսով,թիվ 46   սենյակը  հատկացնել  քաղաքացի  Անուշ  Նվերի  Այվազյանի        ընտանիքին՝ օգտագործման  իրավունքով, առանց  վարձավճարի 5 տարի ժամկետով։
3.Անշարժ  գույքի  պահպանման,շահագործման  և  վերանորոգման  բոլոր  պարտականությունները դնել  օգտագործողի վրա:
4.Օգտագործման ժամկետն ավարտվելու կամ վաղաժամկետ դադարելու դեպքում,ոչ ուշքան  երկու  շաբաթ  առաջ  քաղաքացին  համայնքի  ղեկավարին պարտավոր է տեղեկացնել սենյակի նախատեսվող ազատման մասինևսենյակը բարեկարգ վիճակում հանձնել  սեփականատիրոջը՝ բացառությամբ  բաժանելի  բարելավումների։
5.Համայնքի ղեկավարին սենյակի ազատման մասին չտեղեկացնելու դեպքում համայնքն իրավասու է  ազատել հատկացված սենյակը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎԻԿ ԴԱԴԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner