Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով. Արարատ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Արարատ համայնքի Արարատ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Արարատ համայնքի Սուրենավան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Արարատ համայնքի Արմաշ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Արարատ համայնքի Երասխ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Արարատ համայնքի Զանգակատուն գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Արարատ համայնքի Պարույր Սևակ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Արարատ քաղաքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի, «Արարատ քաղաքի Ղ.Սարյանի անվան ՄՄԱԴ» ՀՈԱԿ-ի և «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2024թ.-ի համար: /Հավելվածները 1-14-ը կցվում են/: 2․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 09․11․2022թ․ թիվ 143 և 23․12․2022թ․ թիվ 152 որոշումները։ |