Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Վարդան Վանուշի Եղիազարյանի դիմումը,համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել քաղաքացի՝ Վարդան Վանուշի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող,Արարատ համայնքի գյուղ Արարատ վարչական տարածքում գտնվող 03-015-0204-0024 կադաստրային ծածկագիրը կրող 0.135789 հա գյուղատնտեսական նշանակության խաղող,այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխել՝ արդյունաբերական , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի,իսկ գործառնական նշանակությունը՝գյուղատնտեսական արտադրականի սպանդանոց կառուցելու համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համայնքում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |