Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով , համայնքի ավագանին որոշում է. 1.«Արարատ համայնքի ավագանու 09.11.2022թ թիվ 128 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին և համայնքապետարանի աշխատակազմի նոր պաշտոնային դրույքաչափերը 2023թվականի համար հաստատելու մասին» 14 փետրվարի 2023թվականի թիվ 4 որոշման հավելված 2-ի հայեցողական պաշտոնների անվանացանկում կատարել փոփոխություն՝ «մամլո խոսնակ»-ի պաշտոնը փոխարինել «համայնքի ղեկավարի օգնական»-ի պաշտոնով: 2.Հաստատել նոր փոփոխված հաստիքացուցակը համաձայն հավելված 2-ի: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|