Այսօր: Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 79
 

Զեկ. ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2022Թ․ ԲՅՈՒՋԵՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հիմք ընդունելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետությանօրենքի 67-րդ հոդվածի  3-րդ կետը  Արարատ համայնքի  Ապրելու երկիրխմբակցության ղեկավար Վահե Հարությունյանը 2022թ-ի հունիսի 1-ին դիմել է համայնքի ղեկավարին առաջարկելով  որպես խմբակցության գործավար և փորձագետ աշխատանքի ընդունել իր կողմից ներկայացված թեկնածուներին։                                                                               

   Համայնքի ղեկավարի 03062022թ-ի  N 0681 պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ Արարատ համայնքի 2022թ-ի բյուջեով նման հաստիքների համար ֆինանսական միջոցներ հատկացված չեն, ուստի անհրաժեշտ է հարցը ներառել ավագանու նիստի օրակարգում՝ բյուջեում և  հաստիքացուցակում համապատասխան փոփոխություն կատարելու համար։ Ելնելով վերոգրյալից                                   

ԱՐԱՐԱՏԻ  ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈւՄ    Է`

 

Տալ համաձայնություն Արարատ համայնքի 2022թ-ի բյուջեում համապատասխան փոփոխություն կատարելու՝ մասնավորապես Ապրելու երկիր խմբակցությանը գործավարի և փորձագետի հաստիքներով ապահովելու և նրանց վարձատրելու նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսելու համար։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner