Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ մասով և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 1․2 մասի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով․ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արարատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Արարատ համայնք քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, 03-002-0061-0095 ծածկագիրը կրող 0,3 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
2. Համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով անհատույց տրամադրման աշխատանքները կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան։ |