Քաղաքացի Մարինե Հրաչիկի Հարությունյանը Արարատ համայնք, գյուղ Արարատ, Գրիբոյեդովի փողոց 122/1 հասցեում /ծածկագիր՝ 03-015-0059-0042/ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,00292 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածք և վրան գտնվող առևտրի սրահ։ Նշված շինությանը կից, ետնամասի ճակատին զուգահեռ առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։
Քաղաքացին դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, հասարակական շինության ընդլայնման նպատակով, հողատարածքը՝ կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով։
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 08․05․2003 թիվ 714-Ն որոշմամբ, ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի Մարինե Հրաչիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-015-0059-0042 ծածկագիրը կրող 0,00292 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին կից ազատ, չկառուցապատված, համայնքային սեփականություն հանդիսացող 0,00118 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-015-0059-0048/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով․
|
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ`
1. Բավարարել քաղաքացի Մարինե Հրաչիկի Հարությունյանի խնդրանքը և Արարատ համայնք, գյուղ Արարատ բնակավայր, Գրիբոյեդովի փողոց 122/1 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հասարակական շինության /առևտրի սրահ/ և զբաղեցրած 0,00292 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքին հարակից 0,00118 հա մակերեսով ազատ, չկառուցապատված համայնքային սեփականության իրավունքով, հողի կադաստրային արժեքի 100 % չափի վճարով, ուղղակի վաժառքի կարգով օտարել նրան՝ Մարինե Հրաչիկի Հարությունյանին։
2. Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։
3. Պարտավորեցնել քաղաքացուն՝ տարածքում շինարարական կամ բարեկարգման աշխատանքները կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով։ |