ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Թույլատրել քաղաքացի՝ Կարեն Ալբերտի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող , Արարատ համայնքի գյուղ Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0487-0004 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0.687 հա մակերեսով վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել՝արդյունաբերական ,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը ՝գյուղատնտեսական արտադրականի,ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից:
|