Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 50-րդ հոդվածի, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 210-րդ, 211-րդ, 213-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով, որ Արարատ համայնքին սպասարկող գազատարը գտնվում է «ՀԱՅՔ-ԱՐԱՐ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 03-086-0155-0008 կադաստրային ծածկագրով 0․04316 հա և 03-086-0155-0005 կադաստրային ծածկագրով 0․10672 հա մակերեսներով հողամասերի մեջ և հիմք ընդունելով Ընկերության տնօրենի համաձայնությունը,համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Արարատ համայնքի ղեկավարին «ՀԱՅՔ-ԱՐԱՐ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 04110167) հետ՝ անհատույց, 99 տարի ժամկետով կնքելու ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտ) պայմանագիր՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող Արարատ համայնքի գ․Սուրենավան բնակավայրում գտնվող 03-086-0155-0008 կադաստրայի ծածկագրով 0․04316 հա և 03-086-0155-0005 կադաստրային ծածկագրով 0․10672 հա մակերեսներով հողատարածքների նկատմամբ՝ անցկացված գազատարի օգտագործման նպատակով։ 2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։ |