Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Արամ Հայկի Բավոյանի դիմումը. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ`
1․ Թույլատրել քաղաքացի Արամ Հայկի Բավոյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0474-0116 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0,3 հա մակերեսով կորիզավոր հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխել՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականի, անասնագոմկառուցելու նպատակով: |