Այսօր: Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 236
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 59
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի » 18-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ , 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Բաբկեն Եղիազարի Մախմուրյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 03-042-0208-0010 կադաստրային ծածկագիրը կրող 2.93004 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասը իրեն օտարելու մասին, համայնքի ավագանին որոշում է՝

 1.Քաղաքացի՝ Բաբկեն Եղիազարի Մախմուրյանին  վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող Արարատ համայնքի  Երասխ  բնակավայրում գտնվող 03-042-0208-0010 կադաստրային ծածկագիրը կրող 2.93004  հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան:
2
.Հողամասի օտարման գին սահմանել գործող կադաստրային արժեքի 100 % չափով:
3.Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner