Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Երասխ բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-042-0002-0043/համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.0108 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով համայնքի ավագանին որոշում է՝ 1.Աճուրդ-վաճառքով օտարել Արարատ համայնքի Երասխ բնակավայրի Երևանյան խճուղի 3/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-042-0002-0043 կադաստրային ծածկագիրը կրող 0.0108 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը: 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 500 ՀՀ դրամ 1 քմ-ի համար,նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ-վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |