Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Պարույր Սևակ բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-078-0112-0009/ 0.77163 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը ենթակա Է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայքի ավագանին որոշում է՝ 1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով Արարատ համայնքի վարչական տարածքի Պարույր Սևակ բնակավայրում գտնվող ծածկագիր՝ /03-078-0112-0009/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.77163 հա մակերեսով արոտավայրը տրամադրել վարձակալությամբ: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 8000 ՀՀդրամ ,նախավճար սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |