Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 3-րդ ենթակետերի, 56-րդ հոդվածի 5-րդ կետի և 97-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29,12,2011թ, թիվ 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետութայն Վարչապետի 22,12,2009թ, թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 02․03․2022թ․N 2/փ-163 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ`
1. Արարատ համայնքի Ավշար բնակավայրում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասից 2,58435 հա / կադաստրային ծածկագրեր 03-013-0561-00067 և 03-013-0561-0013-ից/ սույն որոշմանը կից հատակագծին համապատասխան առանձնացնել որպես անշարժ գույքի առանձին միավոր:
2. Հաստատել Արարատ համայնքի /Ավշար բնակավայրը/ ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-7 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարվող փոփոխությունները, ըստ որի պետական սեփականություն հանդիսացող 2,58425հա /կադաստրային ծածկագրեր 03-013-0561-00067 և 03-013-0561-0013-ից/ հողամասի գյուղատնտեսական նպատակային նշանակությանարոտավայրը փոփոխել և դասել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի գործառնական նշանակության:
3. Հանձնարարել համայնքի ղեկավարի աշխատակազմի համապատասխան մասնագետին.
ա/ հողերի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմվող հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն, բ/ կատարվող փոփոխությունն արտացոլել համայնքի հերթապահ քարտեզում։ |