Այսօր: Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 14
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐԻ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐԱՐԱՏ       Արարատ համայնքի կարիքների համար կապալային աշխատանքների կատարման նպատակով 04.08.2021թ.-ին կնքված «ՀՀ ԱՄԱՔ-ԲՄԱՇՁԲ-21/03» գնման պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող թիվ 3 համաձայնագրով սուբվենցիոն ծրագրի շրջանակում կատարվող Արարատի քաղաքային զբոսայգու կապիտալ վերակառուցման աշխատանքների դիմաց վճարման անհրաժեշտությունից ելնելով.

Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի   18-րդ  հոդվածի  5րդ,  38-րդ  հոդվածի  1-ին  կետի  1-ին  ենթակետի և Հայաստանի Հանրապետության  «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով.

 

 ԱՐԱՐԱՏ   ՀԱՄԱՅՆՔԻ    ԱՎԱԳԱՆԻՆ

   ՈՐՈՇՈՒՄ   Է`

 Հաստատել  Արարատ  համայնքի  2021թ.  բյուջեի եկամտային և ծախսային մասերի   հետևյալ   փոփոխությունները.

 1.      Ավելացնել     բյուջեի  եկամտային   մասը                                                                                                                                  Համայնքային բյուջեի ընդհանուր եկամուտները 30667,1 հազ.դրամով պետական բյուջեից 38.01.00 «Համայնքներին տրամադրվող սուբվենցիա» ծրագրով: Նույն թվում ավելացնել համայնքային բյուջեի եկամուտները 30667,1 հազ. դրամով, սահմանելով վերջինիս եկամուտները  958123,63 դրամ:

       2. Ավելացնել բյուջեի ծախսային մասը                                                                                                                    
         
0861.55 «Հանգիստ մշակույթ և կրոն» ծրագրի 5113  «Շենքերի և շինությունների
          կապիտալ վերանորոգում» հոդվածը 30667,1 դրամ, սահմանելով հոդվածի
           պլանը   106667,1 դրամ:

       3.   Սահմանել համայնքային բյուջեի ընդհանուր ծախսային պլանը 958123,63 հազ.դրամ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner