Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 3-րդ ենթակետերի, 56-րդ հոդվածի 5-րդ կետի և 97-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29,12,2011թ, թիվ 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետութայն Վարչապետի 22,12,2009թ, թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 15․11․2022թ․N 2/փ-268 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ Է`
1. Հաստատել Արարատ համայնքի /Արարատ քաղաք բնակավայրը/ ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-7 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարվող փոփոխությունները, ըստ որի քաղաքացի Գոռ Արսենի Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0807 հա (կադաստրային ծածկագիր 03-002-0587-0018) հողամասի վրա ինքնակամ կառուցված ծածկն օրինականացնելու և խանութ կառուցելու համար գյուղատնտեսական նպատակային նշանակությանայլ հողատեսքը փոփոխել և դասել բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարի աշխատակազմի համապատասխան մասնագետին.
ա/ հողերի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմվող հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն,
բ/ կատարվող փոփոխությունն արտացոլել համայնքի հերթապահ քարտեզում։ |