Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Գևորգ Արտուշի Ղարիբյանի դիմումը,համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել քաղաքացի՝ Գևորգ Արտուշի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող,Արարատ համայնքի գյուղ Սուրենավան վարչական տարածքում գտնվող 03-086-0300-0143 կադաստրային ծածկագիրը կրող 0.1422 հա գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխել՝ ջրային նպատակային նշանակության,գործառնական նշանակությունը ջրային՝ոռոգման նպատակով ջրավազան կառուցելու համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համայնքում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |