Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-015-0513-0054 5.4 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝ 1. Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-015-0513-0054 ծածկագիրը կրող 5.4հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը
2. Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 11500 ՀՀ դրամ 1հա-համար ,նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվաընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |