«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» 2001թ․ մայիսի 15-ի Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան Արարատ համայնքին 2024թ․ համար հաշվարկվել է 125.531.940/մեկ հարյուր քսանհինգ միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամի սուբվենցիա։ Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի N86-Ա որոշման պահանջների, հիմք ընդունելով մշակված և Արարատ համայնքի ավագանու կողմից հավանության արժանացած Արարատ համայնքի 2024թ․ բնապահպանական ծրագրի նախագիծը համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Արարատ համայնքի 2024 թվականի բնապահպանական ծրագիրը համաձայն հավելված 1-ի:
2. Նկատի ունենալով ծրագրի հույժ կարևորությունը համայնքի համար՝ առաջարկել համայնքի ղեկավարին հետամուտ լինել ծրագրով նախատեսված հետևյալ աշխատանքներին՝ 1) Առողջապահական սարքավորումների ձեռքբերում /մեզի վերլուծիչ-1 հատ, հիվանդի համապարփակ խնամքի մոնիտոր-5 հատ, վիրաբուժական շարժական լամպ 5 ռեֆլեկտորանի-4 հատ, էլեկտրասրտագրիչ (Biocare iE300)-2 հատ, օտոսկոպ-3 հատ ։ 2) Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի արտեզյան խորքային հորի վերականգնում և ոռոգման ջրագծի անցկացում հետևյալ ուղղություններով՝
1. Հաստատել Արարատ համայնքի 2024 թվականի բնապահպանական ծրագիրը համաձայն հավելված 1-ի: 2. Նկատի ունենալով ծրագրի հույժ կարևորությունը համայնքի համար՝ առաջարկել համայնքի ղեկավարին հետամուտ լինել ծրագրով նախատեսված հետևյալ աշխատանքներին՝ 1) Առողջապահական սարքավորումների ձեռքբերում /մեզի վերլուծիչ-1 հատ, հիվանդի համապարփակ խնամքի մոնիտոր-5 հատ, վիրաբուժական շարժական լամպ 5 ռեֆլեկտորանի-4 հատ, էլեկտրասրտագրիչ (Biocare iE300)-2 հատ, օտոսկոպ-3 հատ ։ 2) Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի արտեզյան խորքային հորի վերականգնում և ոռոգման ջրագծի անցկացում հետևյալ ուղղություններով՝ ա) Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի I շենքից մինչև XIբ շենք՝ ներառյալ կենտրոնական զբոսայգին, «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը, «ՈԿՖ Բանավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ն, «Արարատի մարզի Արարատ քղաքի թիվ 5 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը՝ 2155մ, բ) Արարատ քաղաքի Արարատյան Զանգվածի I շենքից մինչև XXI շենք՝ 1361մ։ 3) Փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում արևային և ԼԵԴ լուսատուներով Ավշար, Նոյակերտ, Սուրենավան, Արարատ, Արմաշ, Պարույր Սևակ, Վարդաշատ և Ուրցաշանջ բնակավայրերում: 4) Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կեղտաջրերի մաքրման կայանի (այսուհետ՝ ԿՄԿ) կառուցում: 3. Ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններ: |