Այսօր: Հինգշաբթի, 20 Հունիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 225
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ ՍՊԸ-ԻՆ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 8,91000 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով  ՀՀ կառավարության 14․12․2023թ․ թիվ 2198-Ա որոշումը․

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Թույլատրել Արարատ համայնքի ղեկավարին ՀՀ  Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 8,9100 հա ընդհանուր մակերեսով հողամասը /ծածկագիր 03-015-0513-0055/«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ-ին տրամադրել նվիրաբերության իրավունքով և վերջինիս հետ կնքել համապատասխան պայմանագիր։
2․ Նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ, համաձայն որի՝ ՀՀ կառավարության 14․12․2023թ․ թիվ 2198-Ա որոշման 3-րդ կետով սահմանված պայմանները չկատարելու դեպքում սույն որոշմամբ նվիրաբերության տրված հողամասը սեփականության իրավունքով և համայնքի կողմից առանց որևէ փոխհատուցման անցնում է նվիրաբերող Արարատ համայնքին։
3․ Համայնքի ղեկավարին՝ նվիրաբերության հետ կապված գործընթացը կազմակերպել համաձայն գործող օրենսդրության և ՀՀ կառավարության 14․12․2023թ․ թիվ 2198-Ա որոշման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner