Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 181
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԳՅՈՒՂ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 03-015-0100-0056 ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ, 0,02857 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Համաձայն տեղազննության  արդյունքների, Արարատ համայնքի վարչական տարածքի  գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, (ծածկագիր՝ 03-015-0100-0056) համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,02857 հա մակերեսով հողատարածքը ենթակա է աճուրդ  վաճառքով օտարելու և ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի  21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով.

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ, Հաղթանակի փողոց 42/1 հասցեում գտնվող, 03-015-0100-0056 ծածկագիրը կրող,  համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման 0,02857 հա մակերեսով հողամասը:                                                                                                      
2.Նշված  հողատարածքի   օտարման  մեկնարկային  գին   սահմանել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ 1 քմ համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի  5 չափով:                                                                                                                                                           
3.Համայնքի   ղեկավարին՝  աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner