Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ, 48-րդ և 76-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 14․01․2010թ․ թիվ 16-Ն որոշման պահանջներով․ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Տալ համաձայնություն Արարատի մարզ, Արարատ համայնք, գյուղ Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, ՀՀ սեփականությունը հանդիսացող 44,81893 հա (կադաստրային ծածկագիր՝ 03-013-0561-ից), 5,37459 հա (կադաստրային ծածկագիր՝ 03-013-0561-ից), 10,0 հա (կադաստրային ծածկագիր՝ 03-013-0561-ից) և 2,27240 հա (կադաստրային ծածկագիր՝ 03-013-0561-ից) մակերեսներով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը մրցութային կարգով, 10 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու համար։
2. Նշված հողատարածքների վարձավճարի մեկնարկային գին սահմանել 2000 ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, մրցութային քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով։ |