Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 159
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 159


Զեկ. ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ 2022Թ. ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           Համաձայն  Արարատ   համայնքի  ղեկավարի     2022թ. սեպտեմբերի 30-ի  թիվ293  կարգադրության, գույքագրող  հանձնաժողովը    կատարել  է  համայնքապետարանում, համայնքի կազմում ընդգրկված վարչական շենքերում   և  ենթակա  կազմակերպություններում  եղած  համայնքային  սեփականություն  հանդիսացող   գույքի  ամենամյա  գույքագրում:    
   Գույքագրման  արդյունքում    ճշտվել  և  հաշվառվել  են  համայնքի  սեփականություն  հանդիսացող  հիմնական  միջոցները,  արագամաշ,  մանրարժեք  գույքն  ու  առարկաները:   Առկա  գույքը  հիմնականում  ֆիզիկապես   մաշված  է,  մանրարժեք  գույքի  մի  մասը   հետագա  օգտագործման    պիտանի  չէ: Բոլոր  կազմակերպություններում  հիմնական  միջոցները  և  արագամաշ  գույքը  նորացման  կարիք    ունի:          
 
Ղեկավարվելով  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  Հայաստանի  Հանրապետության  օրենքի   18-րդ հոդվածի 1-ին մասի  32-րդ  կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և  77-րդ հոդվածի 3-րդ կետի  պահանջներով,  ինչպես  նաև  համայնքի  ավագանու  Կանոնակարգով.

                  ԱՐԱՐԱՏ     ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈՒՄԷ` 

1.Հաստատել  համայնքային  սեփականություն  հանդիսացող  գույքի  ամենամյա  գույքագրմանփաստաթղթերը  ըստ  կազմակերպությունների`   Արարատի համայնքապետարան,  Արարատ, Ավշար, Արմաշ, Նոյակերտ, Սուրենավան, Զանգակատուն և Վարդաշատ, Երասխ, Պարույր Սևակ, Ուրցալանջ և Լանջառ  բնակավայրերի վարչական շենքեր, «Արարատ քաղաքի թիվ 1,  թիվ 2,  թիվ 3,  թիվ 4    մանկապարտեզներ», «Արարատ քաղաքի ՂՍարյանի անվան ՄՄԱԴ», «Արարատ քաղաքիմարզադպրոց»,  «Արարատ քաղաքի մշակույթիև արվեստի  կենտրոն» ՀՈԱԿ-ներ,  «Արարատ համայնքի  կոմունալ  ծառայություն» ԲՀ, «Արարատ համայնքի Արարատ, Արմաշ, Սուրենավան, Նոյակերտ, Երասխ, Զանգակատուն, Պարույր Սևակ գյուղերի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ներ:

 /Հավելվածներ   1-25 / :   

2.Թույլատրել  ենթակա  կազմակերպությունների  տնօրեններին` 

2.1 Համապատասխան  հանձնաժողովների  միջոցով  դուրս  գրել  գույքագրման  արդյունքում  հաշվառված,  օգտագործման  համար  ոչ  պիտանի  արագամաշ,  մանրարժեք  գույքը:

2.2Համապատասխան  լիցենզավորված  մասնագետների  միջոցով  ուսումնասիրել  գույքագրող  հանձնաժողովների  կողմից  հաշվառված,  հետագա  օգտագործման  համար  ոչ  պիտանի  հիմնականմիջոցների   բոլոր  դետալները,  որոշել  դրանց  օգտագործման  պիտանելիության  աստիճանը,  գնահատել  և  անհրաժեշտության  դեպքում  օտարել:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՈՎՍԵՍ ՍԱՎՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner