|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 մայիսի 2024 թվականի N 886-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԵՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈԻՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 80-րդ հոդվածով ու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2024թ մարտի 14-ի թիվ 3 հերթական նիստի թիվ 20-Ա որոշումը և Արարատի համայնքապետարանում 2024թ. մայիսի 3-ին կայացած հողամասի վարձակալության մրցույթի արձանագրությունը,որոշում եմ՝
1.Արարատ համայնքի,Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0.30101 հա մակերեսով արոտավայրը (ծածկագիր՝ 03-086-0238-0002) համապատասխան շահագործելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել 2024թ. մայիսի 3-ին կայացած վարձակալության մրցույթում առավել լավ պայմաններ առաջարկած և հաղթող ճանաչված Գեվորգ Արտուշի Ղարիբյանին ՝ 15000/տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով: 2.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված Գեվորգ Արտուշի Ղարիբյանին՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր: 3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|