Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 928-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հունիսի 2023 թվականի N 928-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՇԱՐ ԳՅՈՒՂԻ Պ.ՍԵՎԱԿԻ ՓՈՂՂՈՑ 3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի, Հայաստանի  Հանրապետության  կառավարության 18.05.2006թ. /Ինքնակամ կառույցների  օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին/   թիվ 912-Ն որոշման, պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Լուսինե Ռոբերտի Պողոսյանի՝ ծնված 20.08.1995թ.անձ. AU 0622576, դիմումը` ինքնակամ կառույցի օրինականացման մասին, ինչպես նաև որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագիծը, ինքնակամ  շինությունների  արտաքին մակերեսների վերաբերյալ  տեղեկանքը, (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023FQTCRS),  հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի»  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Ավշար համայնքի Պ.Սևակի փողոց 3 հասցեում գտնվող 03-013-0070-0006 ծածկագրի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա ինքնակամ կառուցված արտաքին մակերեսով 63.82 քմ առևտրի սրահը (հասարակական շինություն) և 3.40 քմ պարիսպը համարել օրինական և ճանաչել քաղաքացի Լուսինե Ռոբերտի Պողոսյանի սեփականության իրավունքը  համաձայն որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծի:

2.Սահմանել որ, Լուսինե Ռոբերտի Պողոսյանի կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատ միավորված համայնքի Ավշար բնակավայրի 900425106144  հաշվեհամարին  պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման  համար  հաշվարկվող  վճարները՝

ա)63.82 քմ առևտրի սրահի (հասարակական շինություն)  համար
63.82x2418=154 317 (մեկ հարյուր հիսունչորս հազար երեք հարյուր տասնյութ) հհ դրամ

բ)3.40 քմ պարսպի համար 3.40x725.4=2467 (երկու  հազար չորս հարյուր վաթսուն յոթ) հհ դրամ.

ընդհանուր գումարով 156 784 (մեկ հարյուր հիսունվեց հազար յոթ հարյուր ութսունչորս) հհ դրամ:

3.Քաղաքացի Լուսինե Ռոբերտի Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունների    օրինականացման համար վճարման ենթակա գումարը՝ ընդհանուր գումարով 156784 (մեկ հարյուր հիսունվեց հազար յոթ հարյուր ութսունչորս) հհ դրամ, սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից  60-օրյա ժամկետում համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner