Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 165
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 165


Զեկ. ԱՐԵՎԻԿ ԴԱԴԱՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒՅԺԵՐ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Արարատ համայնքի և <<Արարատցեմենտ>> ՓԲ ընկերության միջև կնքված համաձայնագրից ելնելով, որով ճանաչվել է վարձավճարների վճարման պարտավորության առկայությունը և սահմանվել է  2017 թվականից մինչև 31.12.2022 թվականը կուտակված Արարատ խոշորացված համայնքում գտնվող 9,7857 հա,  13,6361 հա, 2,8781 հա, 20,05 հա, 6,4034 հա, 18,46 հա, 27,9453 հա, 5,3362 հա, 27,31 հա, 9,1874 հա, 17,2534 հա հողամասերի վարձավճարների վճարման մեկ տարվա ժամանակացույցը, ինչպես նաև <<Արարատցեմենտ>> ՓԲ ընկերության հետ ձեռք բերված համաձայնությունները՝ Արարատ համայնքում գտնվող 26,30021 հա մակերեսով հողամասերիվարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարները կադաստրային արժեքի 1 տոկոսի փոխարեն 4 տոկոս սահմանելու, 47,35 հա և 2,9 հա հողամասերի վերաբերյալ կադաստրային արժեքի 4 տոկոսով վարձակալության պայմանագրեր կնքելու, նախկինում կուտակված վարձավճարի կանխավճարների վերաբերյալ վեճը լուծված համարելու, սոցիալական ծրագրերը մեծացնելու և այն Արարատ համայնքի միջոցով իրականացնելու, Կախանովի ջրանցքից ցեմենտի գործարան անցնող խողովակաշարով Արարատ համայնքին ոռոգման ջուր տրամադրելու, շինությունները կադաստր վարող մարմնում հաշվառելուվերաբերյալ,     
ղեկավարվելով              <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>             Հայաստանի   Հանրապետության           օրենքի  18-րդ  հոդվածի    1-ին    կետի 9-րդ, 21-րդ ենթակետերով, 38-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ, 7-րդ ենթակետերով

ԱՐԱՐԱՏ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈւՄ Է`

 1 <<Արարատցեմենտ>> ՓԲ ընկերության նկատմամբ մինչև 31.12.2022 թվականը ներառյալ չկիրառել Արարատ խոշորացված համայնքում գտնվող 9,7857 հա,  13,6361 հա, 2,8781 հա, 20,05 հա, 6,4034 հա, 18,46 հա, 27,9453 հա, 5,3362 հա, 27,31 հա, 9,1874 հա, 17,2534 հա հողամասերի վարձակալության պայմանագրերով նախատեսված տույժերը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎԻԿ ԴԱԴԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner