Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 116
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 116


Զեկ. ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023Թ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 08 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, ինչպես նաև  ավագանու կանոնակարգով համայնքի ավագանին որոշում է՝

Հաստատել օրակարգը հետևյալ քննարկվող հարցերով
1.Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի թիվ 8 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
2.Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրամադրված հողամասերի վարձավճարների փոփոխության մասին:
3.Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին:
4.Վարձակալությամբ տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող 0.00185 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին:
5.Վարձակալությամբ տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող 0.00269 հա մակերեսով  հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին:
6
.Արարատ համայնքի ավագանու 11 ապրիլի 2023թվականի «Արարատ համայնքի վարչական տարածքի Ավշար բնակավայրում  գտնվող 03-013-0618-0005 կադաստրային ծածկագիրը կրող 0.2616 հա գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու մասին» թիվ 63-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
7.Արարատ համայնքի ավագանու 11 ապրիլի 2023թվականի «Արարատ համայնքի վարչական տարածքի Ավշար բնակավայրում  գտնվող 03-013-0618-0006 կադաստրային ծածկագիրը կրող 0.457 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու մասին» թիվ 65-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
8.Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող ,համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0502-0015 կադաստրային ծածկագիրը կրող  
գյուղատնտեսական նշանակության 22.23557 հա  վարելահողը վարձակալությամբ տրամադրելու մասին:
9.Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող ,համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0513-0054 կադաստրային ծածկագիրը կրող  գյուղատնտեսական նշանակության 5.4 հա  արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու մասին:
10.Արարատ համայնքի ք.Արարատ Խ.Աբովյան 3/3 հասցեում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0002-0264 կադաստրային ծածկագիրը կրող 0.00415 հա բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին:
11.Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող ,համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0311-0011 կադաստրային ծածկագիրը կրող 0.30802 հա գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին:
12.Արարատ համայնքի վարչական տարածքի Արմաշ բնակավայրում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող 03-019-0237-0069 կադաստրային ծածկագիրը կրող 0.05829 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին:
13.Արարատ համայնքի 2023թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
14.«Արարատի Երիտասարդական  նախաձեռնությունների կենտրոն»հասարակական կազմակերպությանը դրամաշնորհ տրամադրելու մասին:
15.Արարատ համայնքի սահմանամերձ  Պարույր Սևակ և 
Երասխ  բնակավայրերի  ֆիզիկական և իրավաբանական անձանց  անշարժ գույքի հարկի ցուցակները հաստատելու և գումարները փոխհատուցելու մասին:
16.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2023թ.-ի բյուջեի եկամտային և ծախսային մասերի հոդվածներում փոփոխություն կատարելու մասին:
17.Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող Մշակույթի տան շենքից վարձակալությամբ սենյակներ տրամադրելու մասին:
18.Արարատ համայնքի քաղաք Արարատ վարչական տարածքի Ա.Կորյակովի 9/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0031-0119 կադաստրային ծածկագիրը կրող 0.00348 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին:
19.Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքի Գրիբոյեդովի 18 հասցեում գտնվող 1.794 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և վրան առկա շինությունները աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին:
20.
Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքի Գրիբոյեդովի 73/2 հասցեում գտնվող 0.846 հա արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության  հողամասը և վրան առկա շինությունները աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին:
21.Արարատ համայնքի ավագանու 14 փետրվարի 2023թվականի թիվ 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
22.Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին:
23.Արարատ համայնքի Պարույր Սևակ  բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-078-0118-0022 կադաստրային ծածկագիրը կրող 0.20761 հա արոտավայրը անհատույց օգտագործման իրավունքով «Արարատ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնելու մասին:
24.«Արարատ»ջրօգտագործողների ընկերությանը կապիտալ դրամաշնորհ հատկացնելու մասին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner