Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 889-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մայիսի 2024 թվականի N 889-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈԻՄ ԳՏՆՎՈՂ,ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության  12.04.2001թ. թիվ  286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 80-րդ  հոդվածով ու «Տեղական  ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին  կետի 3-րդ ենթակետի  դրույթներով և հիմք ընդունելով Արարատ  համայնքի ավագանու 2024թ մարտի 14-ի թիվ 3 հերթական նիստի թիվ 21-Ա որոշումը և Արարատի համայնքապետարանում 2024թ.մայիսի 3-ին կայացած հողամասի վարձակալության մրցույթի արձանագրությունը,որոշում եմ՝

1.Արարատ համայնքի,գյուղ Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.5 հա մակերեսով արոտավայրը (ծածկագիր՝ 03-043-0181-0002) համապատասխան շահագործելու նպատակով, 10 տարի ժամկետով տրամադրել 2024թ. մայիսի 3-ին կայացած վարձակալության  մրցույթում  առավել լավ պայմաններ առաջարկած և հաղթող ճանաչված Արևիկ Հենզելի Գաբրիելյանին՝ 34500/երեսունչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված 
Արևիկ Հենզելի Գաբրիելյանին՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner